Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով 3528 մարդ, մահացել է 111 հիվանդ
Աշխարհում
13:55 24/09/2022

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով 3528 մարդ, մահացել է 111 հիվանդ

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հոսպիտալացվել է 3528 մարդ՝ 9,9%-ով պակաս, քան նախորդ օրը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին։

Նշվում է, որ մեկ օրում ապաքինվել է 58 412 մարդ կամ 1,4 տոկոսով ավելի՝ սեպտեմբերի 23-ի համեմատությամբ։

Շտաբից հայտնել են, որ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 111 մարդ, ինչն առավելագույնն է մայիսի 12-ից հետո։
 

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով 3528 մարդ, մահացել է 111 հիվանդ