Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը
Քաղաքական
14:19 26/09/2022
Տարածաշրջան

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը

Թուրքիայում այսօր տեղի է ունենալու կառավարության նիստ, որի  ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը,  ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին  առնչվող հարցեր:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, ըստ թուրքական  yenicaggazetesi  լրատվական կայքի, կառավարության նիստին նաև քննարկվելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը:

Խոսվելու է նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Placeholder
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը