«Համազարկով կրակ». 44-օրյա պատերազմից հայտնի մայոր Կարո Հարոյանը վիրավորվել է
Հասարակություն
10:57 26/09/2022
Հայաստան

«Համազարկով կրակ». 44-օրյա պատերազմից հայտնի մայոր Կարո Հարոյանը վիրավորվել է

Մայոր Կարո Հարոյանը թշնամու  վերջին հարձակման ժամանակ վիրավորվում է ստացել: Նա հանրությանը հայտնի դարձավ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին՝«համազարկով կրակ» հրահանգից հետո։ Այն լայնորեն տարածվեց սոցցանցերում ու լրատվամիջոցներում։

«Զորամասում էի գտնվոմ, այդ օրը պատասխանատու էի, ձաներից արդեն պարզ դարձավ, որ գործողությունները սկսում են: Համաձայն տագնապի դուրս ենք եկել ու ամեն ստորաբաժանում իր համապատասխան  դիրքն է զբաղեցրել»,- «Զինուժ»-ին պատմել է զինվորական հոսպիտալում բուժում ստացող  մայոր Հարոյանը:

Կարո Հարոյանի ղեկավարած ստորաբաժանումը կռվել է հարավային ուղղությամբ։

«Իմ անձնակազմը մշտապես մարզված է եղել ու պատրաստ է եղել դրան։ Մշտապես իրենց հետ բոլոր տիպի աշխատանքներ անցկացվել են,  խնդիր չի առաջացել մարտական գործողությունների մեջ մտնելու համար», - ասել է  Կարո Հարոյանը։ 

Placeholder
«Համազարկով կրակ». 44-օրյա պատերազմից հայտնի մայոր Կարո Հարոյանը վիրավորվել է