Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Առողջություն
13:00 26/09/2022
Հայաստան

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 19-25-ը, կատարվել է ընդհանուր 5523 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1431 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 2133 հիվանդ:

Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 442 875  դեպք, որոնցից 430 192  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 2307 պացիենտ:

Նշենք, որ մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ (ընդհանուր՝ 8653)։

ԱՆ-ից նաև տեղեկացնում են, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 024 623 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 մլն. 149 հազար 318 մարդ, իսկ ընդհանուր առմամբ` 2 մլն. 254 914։ Բուստեր դեղաչափը ստացել է 75 597 մարդ։

Placeholder
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ