Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ այսօր հրապարակել է վճիռը՝ արդարացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել էին։
Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, իր վարույթում քննված թիվ ՍԴ3/0087/01/21 քրեական գործով իրականացնելով արդարադատություն և որպես դատավոր այլ լիազորություններ, ակնհայտ ապօրինի կալանավորել է նույն գործով ամբաստանյալ Նվեր Համբարձումյանին: