Վահան Քերոբյանը ՝ «խաբելու» մեդալակիր
Քաղաքական
18:36 28/09/2022
Հայաստան

Վահան Քերոբյանը ՝ «խաբելու» մեդալակիր

Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպում ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նշենք, որ խաղողագործներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց՝ բողոքելով խաղողի գնից և մթերման հետ կապված խնդիրներից։

Սակայն հանդիպման արդյունքները չգոհացրեցին խաղողագործներին։ Մասնավորապես Վահան Քերոբյանի առաջարկած գնի հետ համաձայնության չգալով , բանավեճ սկսվեց։ Այնուհետև Քերոբյանին սուտ խոսելու համար մեդալ նվիրեցին և դուրս եկան դահլիճից։

«Սուտ խոսելով ման ես գալիս»,– ասաց գյուղացիներից մեկը, ինչին միջամտեց նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

Գյուղացիները բորբոքվեցին և լքեցին դահլիճը։

 

 

Placeholder
Վահան Քերոբյանը ՝ «խաբելու» մեդալակիր