Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան
Իրավունք
20:47 28/09/2022
Հայաստան

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու կամ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասաց, որ խափանման միջոցը փոխելու համար որպես գրավ էր առաջարկվել Տոնոյանի բնակարանը՝ 35 մլն դրամի դիմաց։

Դատարանը պարզաբանել է, որ Դավիթ Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ և կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, որոնք հիմնականում ՊՆ գործող և նախկին պաշտոնյաներ են։

Placeholder
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան