Թբիլիսիում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի պատճառով
Քաղաքական
18:10 28/09/2022
Տարածաշրջան

Թբիլիսիում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի պատճառով

Թբիլիսիում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի կապակցությամբ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։

«Իմեդի»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ծրագրում է նոտա հղել բելառուս դիվանագետին՝ Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի պատճառով։

Վրաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ Թբիլիսին խիստ անհանգստացած է Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցից և պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ:

Placeholder
Թբիլիսիում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի պատճառով