Լեհերը էներգետիկ ճգնաժամից փրկվելու օրիգինալ միջոց են գտել
Աշխարհում
08:20 28/09/2022
Աշխարհ

Լեհերը էներգետիկ ճգնաժամից փրկվելու օրիգինալ միջոց են գտել

Լեհաստանի բնակիչները, որոնք վախենում են էներգամատակարարումների խափանումներից, գնում են տուրիստական գազօջախներ՝ հույս ունենալով խնայել էլեկտրաէներգիան և այն անջատելու դեպքում չմնալ առանց սննդի, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Business Insider Polska-ին։

«Խանութներից զբոսաշրջային վառարաններ գնելու նկատմամբ հետաքրքրությունը 100 տոկոսով ավելացել է: Այսպիսով, լեհերը պաշտպանված են հոսանքի հնարավոր խափանումներից», - ասվում է նյութում:

Հրատարակությունը մեջբերում է տեղի բնակչուհի Էվելինայի պատմությունը, ով ձեռք է բերել զբոսաշրջային վառարան և գազի բալոն։ Էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին տեղեկությունների պատճառով, նա որոշել է այս կերպ պաշտպանել իր ընտանիքը։

Նրա խոսքով՝ իր ընկերներից շատերը նույնն են անում։ «Անհանգստությունը մեծ է ոչ միայն էլեկտրաէներգիայի պակասի, այլև բարձր վարձավճարների պատճառով, գազօջախը կարող է փոքր-ինչ խնայել ընտանեկան բյուջեն»,- ասել է նա:
 

Placeholder