Արեգնազ Մանուկյան. Նիկոլը հիմա Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ
Քաղաքական
16:40 29/09/2022
Հայաստան

Արեգնազ Մանուկյան. Նիկոլը հիմա Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ

ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.

«Ինչ է սպասվում «Քաղաքացիական պայմանագրին»։ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» նոր պատերազմ, մահեր ու ավերածություններ է բերում Հայաստանի գլխին։ Արյուն թափելուց հետո սեփական կաշին փրկելու և թռնելու համար Նիկոլը հիմա Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։

Ինքը Հայաստանը կրակի բերան տալուց հետո, իր ոճին հավատարիմ, փախնելու է, բա ՔՊ-ականներն ի՞նչ են անելու։ Նրանք մտածե՞լ են այդ մասին։ Արժե՞ արդյոք մեկ մարդու պատճառով պատերազմ բերել ու հետո պատասխան տալ այդ մեկ մարդու փոխարեն»։

Placeholder
Արեգնազ Մանուկյան. Նիկոլը հիմա Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ