Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 3,1 %-ը. Տիգրան Խաչատրյան
«Եթե 2021 թվականի արդյուքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60,2%, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 %-ից ցածրի սահմաններում»,-գործադիրի նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը հայտարարեց, որ նախատեսում են գալիք տարվա ընթացքում շարունակել պարտքի կրճատման քաղաքականությունը և նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ 50 %-ի սահմաններում:
«Դրանից ելնելով ծրագրում ենք, որ 2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 3,1 %-ը»,-ասաց Խաչատրյանը:
Ըստ ֆինանսների նախարարի՝ 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 590 մլրդ դրամ, որը 2022 թվականի պետական ծախսերը կգերազանցի 18.3 %-ով, ինչը թույլ կտա ավելացնել անվտանգային և տնտեսական բարեփոխումների ծարգերի ֆինանսավորումը: