Տիգրան Աբրահամյան. Հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են
Քաղաքական
10:13 29/09/2022

Տիգրան Աբրահամյան. Հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Միջազգային հանրության կոշտ, հասցեական հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև՝ Բաքվին ուղղված կոչերը՝ դուրս բերելու ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, բոլոր առումներով շատ կարևոր են և լուրջ ճնշում Ադրբեջանի նկատմամբ։

Սակայն առաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը՝ ամրաշինական, ագրեսիվ վարքագծի,  հավակնությունների առումով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել։

Եթե միջազգային հանրությունը, դրա առանձին դերակատարներն իրական ցանկություն ունեն կանխելու ադրբեջանական նոր ագրեսիան, ապա պետք է առավել գործուն քայլեր  ձեռնարկեն, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են»։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են