Շվարցենեգերը Օսվենցիմի թանգարանի հյուրերի գրքում մեջբերում է արել «Տերմինատորից»
Մշակույթ
16:35 30/09/2022
Տարածաշրջան

Շվարցենեգերը Օսվենցիմի թանգարանի հյուրերի գրքում մեջբերում է արել «Տերմինատորից»

Ամերիկացի հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերն այցելել է Օսվենցիմի թանգարան և հյուրերի գրքում գրառում արել։ Դերասանը մեջբերել է «Տերմինատոր» ֆիլմում իր մարմնավորած  կերպարից մի արտահայտություն՝  I’ll be back («Ես դեռ կվերդառնամ»):  kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս գրառումը հայտնվել է ինտերնետում և մեծ աղմուկ բարձրացրել սոցիալական ցանցերում:

Շատ օգտատերեր դերասանի գրառումը համարում են անլուրջ։

Օսվենցիմի թանգարանի ղեկավարները Շվարցենեգերի արտահայտությունը բացատրել են նրանով, որ նրա այցը կարճատև է եղել, և նա որոշել է հետագայում ավելի շատ ժամանակ տրամադրել ցուցահանդեսը դիտելուն։

Placeholder