Հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը
Կրթություն, գիտություն
13:02 30/09/2022
Հայաստան

Հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը

Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը:

Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրեր: Ցանկում ներառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1 պետական նպատակային ծրագրեր:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է մոտ 7 մլրդ ՀՀ դրամ:

ԿԳՄՍ նախարարության հետազոտությունները ներկայացվել են հետևյալ գիտական կազմակերպությունների կողմից՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ», ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ», ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ», ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն», ԳԱԱ «Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ», ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ»:

Վերոնշյալ ծրագրերը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
 

Placeholder