Դոլարի անկումը շարունակվում է
Տնտեսություն
14:27 30/09/2022
Հայաստան

Դոլարի անկումը շարունակվում է

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 14:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 405.65 դրամ։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 410 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 414 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 410-412 դրամ է, իսկ վաճառքը՝ 418 դրամ։

Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում  առքի միջին փոխարժեքը կազմում է 393.50 դրամ (սեպտեմբերի 28-ի համեմատ արժևորվելով 3.14 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 407 դրամ է։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.07 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը  կազմում է  6.80 դրամ։

Placeholder