Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան
Քաղաքական
12:15 30/09/2022
ԼՂՀ

Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին  այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։

ԱԳ նախարարությունից հայտնում են՝ նախարարը բարձր է գնահատել վարժարանի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։

Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Placeholder
Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան