Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի
Իրավունք
11:15 30/09/2022
Աշխարհ

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուսումնական հաստատությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, վիրավորվել է 40 մարդ: Այդ մասին հայտնոել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով աֆղանական կառավարության աղբյուրին։

Ավելի վաղ տեղական աղբյուրները «ՌԻԱ նովոստի»,-ին հայտնել էին չորս զոհվածների մասին։ Հստակեցվել է, որ պայթյունը տեղի է ունեցել արևմտյան Դաշտի Բարչի շրջանում՝ ընդունելության քննությունների ժամանակ։

«Քաբուլի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի, վիրավորներինը՝ 40-ի»,-ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Placeholder
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի