Պուտինը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը
Քաղաքական
09:45 30/09/2022
Աշխարհ

Պուտինը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի շրջանները որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալը։

«Միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և վերահաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը՝ հաշվի առնելով Խերսոնի շրջանի ժողովրդի կամքը 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ժամանակ, որոշում եմ ճանաչել Խերսոնի շրջանի ինքնիշխանությունն ու անկախությունը»,-ասվում է փաստաթղթում։
 

Placeholder
Պուտինը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը