Գենետիկները կարողացել են մոծակներին կարճ կյանք «ծրագրավորել»՝ մալարիայի դեմ պայքարելու համար
Աշխարհում
19:00 01/10/2022
Աշխարհ

Գենետիկները կարողացել են մոծակներին կարճ կյանք «ծրագրավորել»՝ մալարիայի դեմ պայքարելու համար

Կենսաբանները մալարիայի դեմ պայքարելու նպատակով մոծակների գենետիկ մոդիֆիկացիայի փորձեր են անցկացրել։ EuroNews-ի ռեպորտաժին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Մալարիան վտանգավոր վարակ է, որը տարածվում է միջատների կողմից։ Այն հիմնականում տարածված է հարավային լայնություններում, երբ վարակվելիս մարդը սկսում է դող, ջերմություն, ուժեղ գլխացավ և գիտակցության մթագնում։ Ամեն տարի այդ հիվանդությունից մահանում է մոտ կես միլիոն մարդ։

Աշխատանքներն իրականացրել են Լոնդոնի կայսերական քոլեջի մասնագետները։ Գենետիկական մոդիֆիկացիան նվազեցրել է մոծակների բնական կյանքի տևողությունը։ Այս ընթացքում մալարիայի պլազմոդիան (Plasmodium սեռի ամենապարզ մակաբույծները)՝ այս հիվանդության հարուցիչները, ժամանակ չեն ունենում օրգանիզմում ձևավորվելու։

Placeholder