Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
19:48 01/10/2022
Տարածաշրջան
Հոկտեմբերի 2-ից 9-ը Իրանից Թուրքիա գազատարից հոսքը կդադարեցվի տեխնիկական սպասարկման համար
Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի պլանային կանխարգելիչ սպասարկման համար: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ շաբաթ օրն այդ մասին հայտարարել է թուրքական Botas խողովակաշարի օպերատորը:
Իրանը Ռուսաստանից հետո Թուրքիային բնական գազի երկրորդ մատակարարն է։
2021 թվականին Իրանը Թուրքիային մատակարարել է 9,433 միլիարդ խորանարդ մետր գազ, 2022 թվականի 7 ամիսների համար՝ 5,3 մլրդ:
Placeholder