Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հանրաքվեները չճանաչելու մասին բանաձևը
Քաղաքական
10:15 01/10/2022
Աշխարհ

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հանրաքվեները չճանաչելու մասին բանաձևը

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է դրել ԱՄՆ-ի և Ալբանիայի բանաձևի նախագծի վրա, որըով չի ճանաչվում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հանրաքվեները: Լուրը հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Տեքստը դատապարտում է «Ռուսաստանի կողմից անօրինական, այսպես կոչված, հանրաքվեների կազմակերպումը Ուկրաինայի շրջաններում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ ԱԽ-ում Ռուսաստանի գործողությունները որակվեցին անօրինական և նշվեց, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ չորս շրջանների կարգավիճակը փոխելու համար։

Չորս երկրներ ձեռնպահ են քվեարկել, այդ թվում՝ Չինաստանն ու Բրազիլիան։ Բանաձևին կողմ է քվեարկել 10 երկիր։

Placeholder
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հանրաքվեները չճանաչելու մասին բանաձևը