ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Աշխարհում
18:00 03/10/2022
Հայաստան

ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը: Կանանց ցանկը գլխավորում է չինnւհի Հոու Յիֆանը:

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցուցակում տեղ են զբաղեցրել Հայաստանի երեք ներկայացուցիչներ. Էլինա Դանիելյանը 35-րդն է, Աննա Սարգսյանը՝ 68-րդը,  Լիլիթ Մկրտչյանը՝ 72-րդը:

Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը: Մեր երկրի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 33-րդ տեղում է, Հայկ Մարտիրոսյանը 64-րդն է, իսկ Շանթ Սարգսյանը զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը:

Placeholder
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ