Ամերիկուհին սպանել է հղի աղջկան և նրա արգանդից հանել երեխային
Իրավունք
16:32 04/10/2022
Աշխարհ

Ամերիկուհին սպանել է հղի աղջկան և նրա արգանդից հանել երեխային

29-ամյա ամերիկուհին մեղավոր է ճանաչվել 21-ամյա հղի աղջկան սպանելու և երեխային արգանդից հանելու մեջ։ Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնում է FoxNews-ը։

Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերին Տեխաս նահանգի Նյու Բոստոն քաղաքում։ Մեղադրյալը մուրճով մի քանի հարված է հասցրել տուժողի գլխին, իսկ հետո դանակի 100-ից ավելի հարվածներ է հասցրել նրան, իսկ հետո  վիրաբուժական դանակով կտրել նրա որովայնն ու դուրս հանել երեխային։

Մինչ սպանությունը ամերիկուհին գրեթե 9 ամիս ցույց է տվել, որ հղի է, ինչպես նաև ուսումնասիրել է 35-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերության մասին տեղեկությունը։ Սպանված կինը հենց հղիության 35-րդ շաբաթում էր։

Դատախազների խոսքով՝ կինը ստել է հղիության մասին՝ երիտասարդ տղամարդու հետ հարաբերություններ պահպանելու համար և ասել, որ նրան ստիպելու են ծննդաբերել հենց այն օրը, երբ նա սպանելու էր հղի աղջկան։

Նշվում է, որ երեխան որոշ ժամանակ անց մահացել է։

Պետական մեղադրող կողմն ամբաստանյալի համար մահապատիժ է պահանջում։ Հոկտեմբերի 12-ին նշանակված դատավարության ժամանակ երդվյալ ատենակալները կորոշի՝ կինը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։

Placeholder
Ամերիկուհին սպանել է հղի աղջկան և նրա արգանդից հանել երեխային