Արցախին մատուցած ծառայությունների համար Վարդան Նազերյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Քաղաքական
18:18 04/10/2022
ԼՂՀ

Արցախին մատուցած ծառայությունների համար Վարդան Նազերյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի  անհատական նախաձեռնությամբ:

Վարդան Նազերյանն իր հերթին շնորահակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, հավաստիացրել, որ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում Արցախում իրականացվող  աջակցության ծրագրերը շարունակական են լինելու:

Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հանրապետության նախագահը բարերարին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder