Իտալիայում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունի
Սպորտ
20:00 04/10/2022

Իտալիայում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունի

Հայաստանն առաջին չեմպիոնն ունի Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Մեր մարզիկներից պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը: Ամբողջ մրցաշարի ընթացքում շատ վստահ հանդես եկած հայ մարզիկը եզրափակիչում մրցեց անգլիան ներկայացնող Ջոն Թոմասի հետ: Թեպետ մասնագետները մրցակցին ֆավորիտ էին համարում, բայց հայ մարզիկը ռինգ դուրս եկավ հաղթանակի մեծ ցանկությամբ ու առաջին իսկ ռաունդում ցույց տվեց, որ ոսկե մեդալը Հայասատնինն է:

Վստահ գործողությունների ու ավելի շատ հարվածների շնորհիվ առաջին ռաունդը մեր մարզիկը հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ում Քեյանը զարգացրեց հաջողությունը ու կրկին 5:0: 3-րդ ռաունդում մեր մարզիկը գորցեց արդեն հաղթողի կարգավիճակում ու գրագետ մարտավարությամբ մենամարտը հասցրեց հաղթական ավարտի: Ավելի ուշ ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրությունում:

 

Placeholder