Չարլզ III-ը Շոտլանդիայում է
Աշխարհում
12:45 04/10/2022
Աշխարհ

Չարլզ III-ը Շոտլանդիայում է

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և կոնսորթ թագուհի Կամիլան այցելել են Շոտլանդիա։ Սա նրանց առաջին համատեղ ուղևորությունն է և հանրությանը ներկայանալը թագուհի Եղիսաբեթ II-ի մահվանից հետո:

Եվրանյուզը գրում է, որ թագավորական զույգը գնացել է Շոտլանդիա՝ քաղաքի կարգավիճակ շնորհելու Դանֆերմլայնին՝ շոտլանդացի միապետների սիրելի բնակավայրին։

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Շոտլանդիայի Ֆայֆ տարածաշրջան գտնվող Դանֆերմլայնի փողոցներ՝  հույս ունենալով տեսնել նոր միապետին: Չարլզ III-ը, քիլթ հագած, ողջունել է հավաքվածներին ու հանդիպել Շոտլանդիայի ղեկավարության հետ։

Placeholder
Չարլզ III-ը Շոտլանդիայում է