Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Դեսպաններն իրար չզիջելով՝ ցուցաբերում են հետաքրքրություն Հայաստանի հարավի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետաքրքրությունների կիզակետում կրկին Սյունիքն է։ Վերջին շաբաթվա ընթացքում երրորդ դեսպանն է այցելել։ Երեկ Սյունիքում՝ Գորիսում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն` ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ։
Նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, հետաքրքրվել սեպտեմբերյան հարձակումների հետևանքներով, այցելել տուժած ընտանիքներին։ Իսկ սեպտեմբերի 27-ին Սյունիքում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, 29-ին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Աշխարհաքաղաքական կենտրոնները ներկայացնող դեսպանները Սյունիք այցելել էին նաև այս տարվա մայիսին։
Դժվար է պատկերացնել, որ դեսպանները համաձայնեցնում են իրենց այցերը ՀՀ մարզեր, սակայն կարծես այնքան էլ պատահական չէ, որ նրանց այցերը, հատկապես` Սյունիք, պարբերաբար համընկնում են: Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ դեսպանները, թերևս, չեն ուզում մեկը մյուսին զիջել և ցուցաբերում են հետաքրքրություն Հայաստանի հարավի նկատմամբ։
Ի դեպ, սյունեցիները կատակում են, թե իրենց մարզպետը կես դրույքով արտգործնախարար է աշխատում` մշտապես ակտիվ հանդիպումների մեջ է դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում