Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես կիսում եմ բոլոր այն արժեքները, որոնք կան և՛ իշխող, և՛ ոչ իշխող թիմերում՝ անկախ նրանից, թե նրանք այսօր խորհրդարնում են, թե ոչ: այլ բայն է, որ այդ արժեքների կուսակցականացումը ենթադրում է թիմի լոյալություն»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց արդարադատության արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով մի քանի օր առաջ ԲԴԽ անդամ ընտրվելու համար ՔՊ-ի կուսակցական տոմսը վայր դնելու վերաբերյալ հարցին:
Նա հայտնեց, որ լոյալ չէ որևէ թիմի հանդեպ, կարողանում է տարբերել կուսակցական լինելը չլինելուց, և կապ չունի, որ մի քանի օր առաջ է դադարել լինել ՔՊ կուսակցության անդամ:
«Ես ինձ այլևս կուսակցական չեմ զգում և որևէ պարտավորություն չունեմ նույնիսկ այն կուսակցության հանդեպ, որի անդամ եղել եմ: Դա ոչ թե սկզբունքների և արժեքների փոփոխություն է, այլ մոտեցումների, էթիկայի, պահվածքի, բարեվարքության դրսևորում»,-հայտարարեց Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հրայր Թովմասյանին ՍԴ գործուղելու որոշումից ինչով է տարբերվում իր՝ ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրվելու որոշումը:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի նկարն իր հետ տանելու է նոր աշխատատեղ՝ Անդրեասյանը պատասխանեց, թե իր կյանքի ընթացում միայն մի նկար է կախել:
«Գործադիր մարմնում այդ քայլը՝ որպես պետության ղեկավարի նկար ունենալն աշխատասենյակում, եղել է սիմվոլների տրամաբանության մեջ»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր երկրների գործադիր մարմիններում ընդունված է պետության ղեկավարի նկարն ունենալը, բայց անկախ մարմնում չի կարող լինել նման նկար: