Գործադիրը թույլատրեց դեղերի արտաքին գովազդը
Առողջություն
12:18 06/10/2022
Հայաստան

Գործադիրը թույլատրեց դեղերի արտաքին գովազդը

«Ներկայում գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով «Գովազդի մասին» օրենքում և հարակից փաթեթում փոփոխություններ կատարելու  մասին նախագիծը:

Նա հայտնեց, որ նման բացառության հիմանվորումը թույլ է, քանի որ արտաքին գովազդը տեղեկատվության տրամադրման ավելի նեղ շրջանակն է ընդգրկում, քան հեռուստագովազդը, բայց ի տարբերույթյուն վերջինիս արգելված է:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց օրենքի նախագիծ, որը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին:

Գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են:

«Վերջին ժամանակում մենք արտաքին գովազդի շուկայում իրականացված փոփոխությունների արդյունքում կտրուկ նվազեցրել ենք արտաքին գովազդի ոլորտում աշխատող ընկերությունների հասույթը: Արգելել ենք կազինոների և շահումով խաղերի գովազդը, դրա արդյունքում ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն, արգելքից կորուստը 30 % է»,-ասաց Քերոբյանը և հիմնավորեց, որ փոփոխությամբ փորձում են օգնել ընկերություններին, թույլ տալ, որ մի քիչ ավել գումար աշխատեն:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին:

«Դեղերի գովազդի թույլտվության վավերապայմանները բավականին խիստ են և մենք մեր գործընկերների հետ կաշխատենք՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ ոչ պատշաճ բուժման սխեմաներ խրախուսելուց»,-հայտնեց նախարարը:

Placeholder