Օրվա իշխանությունները մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից. Վարդևանյան
Քաղաքական
09:49 06/10/2022
Հայաստան

Օրվա իշխանությունները մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից. Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին.

«Հերթական անգամ օրվա իշխանություններն արձանագրեցին Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու պարտականությունից հրաժարվելու մասին: Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին:

Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ աբսուրդային, ակնհայտ սուտ մտքերի վերաբերյալ, իսկապես հետաքրքիր է արդյոք գոնե մեկ ոչ ադրբեջանական լոբիստ, միջազգային իրավունքի մասնագետ, կամ արհեստավարժ դիվանագետ կհաստատի կամ կկիսի այդ խոսքերը: Պնդում եմ ԵՐԲԵՔ:

Նման միտք կամ նման ձև Մադրիդյան սկզբունքները չեն մեկնաբանել նույնիսկ մեր թշնամիները, որովհետև դա պարզապես անհնար է: Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից, մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից, անօգնական վիճակում մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ գնդակահարողներից, խոշտանգողներից:

Ակնհայտ է, բոլոր մեր Հայրենակիցներն այլևս առերեսվում են այս իրականության հետ ու բնական է այս իրավիճակից դուրս գալը, նոր բանակցող ունենալն շատ մեղմ ասած օրհասական հարց է»:

Placeholder
Օրվա իշխանությունները մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից. Վարդևանյան