Շվեդական հեռուստաընկերության եթերով Էրդողանին անվանել են հիմար
Քաղաքական
13:10 06/10/2022
Տարածաշրջան

Շվեդական հեռուստաընկերության եթերով Էրդողանին անվանել են հիմար

Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` շվեդական պետական հեռուստատեսությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձի հասեցին «վիրավորական» հաղորդում հեռարձակելու կապակցությամբ։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, դեսպան Ստաֆան Հերստրոմին նախարարությունում ասվել է, որ Էրդողանի և Թուրքիայի հասցեին «լկտի ու տգեղ արտահայտություններ անելը» անընդունելի է:
Ըստ շվեդական մամուլի՝  շվեդական հեռուստաընկերությամբ հեռարձակվող երգիծական հաղորդական ժամանակ շվեդ կոմիկն Էրդողանին հիմար է անվանել:

Միջադեպը տեղի է ունեցել շվեդական պատվիրակության Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Երկու երկրների ներկայացուցիչները, պիտի քննարկեն Շվեդիայից մի խումբ անձանց Թուրքիային արտահանձնելու մասին հարցեր։ Հենց այդ պահանջն իրականացնելու պայմանով է Անկարան համաձայնել չխոչընդոտել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Placeholder
Շվեդական հեռուստաընկերության եթերով Էրդողանին անվանել են հիմար