Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար.Օմբուդսմենը՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների մասին
Իրավունք
13:05 07/10/2022
Հայաստան

Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար.Օմբուդսմենը՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների մասին

«Մարդու իրավունքների պաշտպանը պետական պաշտոնյա է, որին շատ հաճախ որոշ շրջանակներ շփոթում են ընդդիմադիր քաղաքական գործչի եհտ: Լինել քաղաքական չեզոք՝ չի նշանակում լինել ընդդիմադիր գործիչ»,-անդրադառնալով Սեպտեմբրի 21-ին Եռաբլուրում իր ներկայությամբ զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանության  ոչ համարժեք ուժ կիրառելու դեպքին՝ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե  Գրիգորյանը:

Նա ասաց,որ որպես պետական պաշտոնյա մասնակցել է պետական արարողակարգային միջոցառմանը և այդ առումով ՔՊ-ի ներկայացուցիչների հետ Եռաբլուրում իր ներկայության մեջ որևէ խնդիր չի տեսնում:

Օմբուդսմենը հավաստիացրեց, որ իր Եռաբլուրում գտնվելու պահին տեսանյութերից է իմացել իրադարձությունների մասին և այնտեղ ծնողների չի տեսել:

Քրիստիննե  Գրիգորյանը հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ եղել է ՄԻՊ հայտարարությունը, որով դատապարտել է ոստիկանների վարքագիծը, պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից և հետամուտ է լինելու դրանք ստանալուն:

«Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար, բայց նաև կոնկրետ ծառայողների, կոնկրետ գործողություններն իրավական գնահատականի արժանացնելու անհրաժեշտություն կա»,-ասաց օմբուդսմենը և հավելեց, որ ոստիկանությունից պատասխան է ստացել, թե կարգապահական մի քանի վարույթ է հարուցվել, քննչական կոմիտեում էլ կա բացված քրեական գործ և սպասում է դրանց արդյունքներին:

Placeholder
Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար.Օմբուդսմենը՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների մասին