Պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելությունները զգալիորեն ավելացել են
Մշակույթ
16:38 07/10/2022

Պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելությունները զգալիորեն ավելացել են

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ենթակայության  տակ գործող արգելոցներում և արգելոց-թանգարաններում 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընդհանուր թվով  557 974 այցելու, որից 124 772-ը անվճար։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2021թ․ նույն ժամանակահատվածի համար՝ հունվարից-սեպտեմբեր, այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 378 146,  որից անվճար այցելուների թիվը՝ 100 331։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա ընթացքում վճարովի այցելությունները պատմամշակութային արգելոցներ և արգելոց-թանգարաններ ավելացել է 179 828-ով,  անվճարը՝  24 441-ով։

Placeholder