Դոլարի և եվրոյի անկումը շարունակվում է
Տնտեսություն
09:00 07/10/2022
Հայաստան

Դոլարի և եվրոյի անկումը շարունակվում է

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է  405.29 դրամ՝ հոկտեմբերի 5-ի համեմատ արժեզրկվելով 0.56 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 409 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 414 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 410 դրամ է, իսկ վաճառքը՝ 415.50-415 դրամ։

Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում միջին փոխարժեքը կազմում է 395.21 դրամ (հոկտեմբերի 5-ի համեմատ արժեզրկվելով 2.53 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 410 դրամ։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.11 դրամ՝ արժեզրկվելով 0.04 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը  կազմում է 6.70 դրամ։

Placeholder