Եվրոպայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ. Մերկել
Քաղաքական
08:30 07/10/2022
Աշխարհ

Եվրոպայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ. Մերկել

Եվրոպայում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, հինգշաբթի երեկոյան հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Քանի դեռ մեզ չի հաջողվի դա անել իրականում, սառը պատերազմն իսկապես ավարտված չէ»,-  ասել է Մերկելը Մյունխենում «Süddeutsche Zeitung» թերթի 77-ամյակին նվիրված արարողության ժամանակ:

Նախկին կանցլերը ևս մեկ անգամ կոչ է արել Մոսկվայից հնչող հայտարարություններին «լրջորեն վերաբերվել և դրանք ի սկզբանե բլեֆ չհամարել»։

Ավելի վաղ Անգելա Մեկելը հայտարարել էր, որ ապագայում անհրաժեշտ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի մասնակցությամբ համաեվրոպական անվտանգության ճարտարապետության վրա։
 

Placeholder
Եվրոպայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ. Մերկել