Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը
Իրավունք
15:16 08/10/2022
Տարածաշրջան

Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը

Քննիչները պարզել են Ղրմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջ ինքնությունը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Քննչական կմոիտեի հաղորդագրությունը։

«Բեռնատարի սեփականատերը Կրասնոդարի բնակիչ է։ Նրա բնակության վայրում իրականցվում են քննչական գործողություններ»,-նշել է ՔԿ-ն։

Այժմ ուսումնասիրվում է մեքենայի շարժման երթուղին և այլ փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի կամուրջի վրա այրվել է վառելիքով բեռնված գնացքը։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի, հրդեհին նախորդել է բեռնատարի պայթյունը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը։ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ պարզելու հրդեհի պատճառներն ու վերացնելու հետևանքները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև Կրասնոդարի ու Ղրիմի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, դրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային մասով շարժվեցին առաջին գնացքները։

Տեղի ունեցածի հետևանքով երեք զոհ կա։


 

Placeholder
Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը