Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն վերադարձրած 17 զինծառայողների հետ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ կատարվել են հարցաքննություններ, փորձաքննություն նշանակելու համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, զինծառայողները ներկայացվել են ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննվելու համար:
Վերադարձված ռազմագերիների մասնակցությամբ դեռևս ընթացքում են գտնվում հարցաքննությունները։
«Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հրապարակված և զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-ասված է ՔԿ պարզաբանման մեջ։