Հայտարարվել է հրթիռամոդելային խմբակների ընդունելություն
Կրթություն, գիտություն
14:23 08/10/2022
Հայաստան

Հայտարարվել է հրթիռամոդելային խմբակների ընդունելություն

Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան (ՀՀՄԱ) հայտարարում է 2022-23 թ․ ուս․ տարվա հրթիռամոդելային խմբակների ընդունելություն:

Ասոցիացիայից մանրամասնում են, որ դիմել կարող են դպրոցի 7-րդ և ավելի բարձր     դասարաններում սովորող աշակերտները: Դասընթացը կտևի 9 ամիս:  Դասընթացն անվճար է:

Պարապմունքները կանցկացվեն ՀՀՄԱ առկա խմբակներում հավանաբար ամեն շաբաթ օր՝ օրվա երկրորդ կեսին: Ավելի ստույգ ամեն խմբակի պարապմունքների օրն ու ժամը կորոշվի խմբակում առաջին պարապմունքի ընթացքում։

Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ պրակտիկ դասեր՝ նվիրված ռեակտիվ շարժմանը, հրթիռային տեխնիկային, հրթիռային մոդելներին և նրանց պատրաստմանն ու փորձարկմանը:
Գործնական դասերի համար պահանջվող պայմանների պատճառով յուրաքանչյուր խմբակում կլինի ընդամենը 15-16 տեղ: Էապես ավելի շատ դիմողների դեպքում հարկ կլինի հարցազրույց անցկացնելու միջոցով ընտրել լավագույններին:

Ցանկացողները կարող են դիմել միչև ս/թ հոկտեմբերի 12-ը նեռառյալ՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը։
 

Placeholder