Բռնցքամարտի  կանանց Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
15:53 08/10/2022
Հայաստան

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի  կանանց Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:  ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ կարևորագույն ստուգատեսին նախապատրաստվելու փուլում սա արդեն մեր ընտրանու 3-րդ հավաքն է:

Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54-կգ քաշային կարգում  Եկատերինա Սիչևան է, 57-ում Տաթևիկ Խաչատրյանը:

60-կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում Սոնա Հարությունյանն է, 70-ում  Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։ Մեր ընտրանին մրցավայր կմեկնի հոկտեմբերի 12-ին։
 

Placeholder
Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը