Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ախալքալաքցի տաղանդավոր դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովայի մենահամերգը՝ ՀՀ վաստակավո արտիստ Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ։
«Ես անհամբերությամբ սպասում եմ մենահամերգիս: Ես վաղուց էի ուզում նվագել իմ պատմական հայրենիքում, հետևաբար, չեմ անհանգստանում, այլ ընդհակառակը, անհամբերությամբ սպասում եմ:
Եթե անկեղծ, ես շատ ուրախ եմ, քանի որ շատ մարդիկ, ում ես հրավիրել եմ, նրանք անպայման կգան, այդ թվում՝ իմ դպրոցի ուսուցիչները, նրանք հատուկ ինձ համար գալու են Ախալքալաքից ինձ ունկնդրելու: Հուսով եմ, որ շատ մարդիկ կգան»,- Jnews-ին տված հարցազրույցում ասել է Անահիտ Ստելմաշովան։