Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի դաշնակից երկրները տարաձայնություններ չունեն
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դաշնակից երկրները որևէ էական տարաձայնություններ չունեն։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակը։
«Ոչ»,-պատասխանել է Պեսկովը՝ պատասխանելով հնարավոր տարաձայնությունների մասին լրագրողի հարցին։
Պեսկովը նաև տեղեկացրել է, որ Պուտինը նախատեսում է այցելել Աստանա, որտեղ կանցկացվի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովը։
Ռուսաստանի ղեկավարը նախատեսում է նաև այցելել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ:Պեսկովի խոսքով՝ միջոցառումների շրջանակներում չի բացառվում Պուտինի հանդիպումը թուրք առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։