Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, 9 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:30 10/10/2022
Հայաստան

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, 9 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 3-9-ը, կատարվել է ընդհանուր 4214 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 697 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1251 հիվանդ, մահվան 9 դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 10-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444 482  դեպք, որոնցից 432 811 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 1116 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8700  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 384 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 220 025 թեստավորում:

Placeholder
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, 9 մարդ մահացել է