«Ժողովուրդ». Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությամբ փաստեց, որ ԲԴԽ-ն անկախ մարմին չէ
Օրվա մամուլ
09:22 11/10/2022
Հայաստան

«Ժողովուրդ». Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությամբ փաստեց, որ ԲԴԽ-ն անկախ մարմին չէ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 7-ին՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի՝ մի քանի ժամում ԲԴԽ նախագահ նշանակվելուց հետո, խորհրդում լարված խոսակցություններ են սկսվել անդամների միջև, որից 3 օր անց ազատման դիմում գրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: «Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։

Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»,- գրեց Բարձրագույն դատական խորհրդից հեռացող Բեքմեզյանը:

Ակնհայտ է, որ Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությամբ փաստեց, որ ԲԴԽ-ն անկախ մարմին չէ, և ինքը չի ցանկանում մաս դառնալ այն գործընթացների, որոնք սպասվում են դատական համակարգում: ԲԴԽ-ում այսքանով ազատումները չեն ավարտվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ անդամներից, ամենայն հավանականությամբ, երկու հոգի ևս կգնան Բեքմեզյանի ճանապարհով և ազատման դիմում կգրեն: Ստացվում է՝ ողջ խորհուրդը կդառնա իշխանական ՔՊ-ի կցորդը, այլ ոչ անկախ դատական համակարգի երաշխավորը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությամբ փաստեց, որ ԲԴԽ-ն անկախ մարմին չէ