Ուֆիցի պատկերասրահը Jean Paul Gaultier-ին  մեղադրում է Բոտիչելիի նկարի պատկերն ապօրինի օգտագործելու մեջ
Մշակույթ
17:45 11/10/2022
Աշխարհ

Ուֆիցի պատկերասրահը Jean Paul Gaultier-ին մեղադրում է Բոտիչելիի նկարի պատկերն ապօրինի օգտագործելու մեջ

Ուֆիցի պատկերասրահը դատի է տվել Jean Paul Gaultier ապարանքանիշին Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավի պատկերը  նորաձևության տան պարկուճային հավաքածուում չարտոնված օգտագործման համար։

Artguinde.com-ի հաղորդմամբ, պատկերասրահը պահանջում է 100 000 եվրոյի վնասի փոխհատուցում:

Իտալական օրենքի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող արվեստի գործերի ցանկացած օգտագործում ապրանքների վաճառքի համար պահանջում է թույլտվություն և տուրիք վճարում: Ուֆիցիի տնօրենը հայտարարել է, որ ապրիլին նորաձևության տանն ուղարկված նամակով  պահանջվում էր հագուստը հանել վաճառքից կամ վճարել, սակայն պահանջն անտեսվել է:

Placeholder