Բայդենը Զելենսկուն խոստացել է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր
Քաղաքական
10:15 11/10/2022
Աշխարհ

Բայդենը Զելենսկուն խոստացել է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր:Այդ մասին Սպիտակ տան տարածած տեղեկատվությունը ներկայացրել է «Ինտերֆաքս»-ը։

«Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, նրան տրամադրել տնտեսական ու հումանիտար օգնություն։

Placeholder
Բայդենը Զելենսկուն խոստացել է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր