Իռլանդացի պատգամավոր. Տեղորոշվել է, որ դաժան տեսանյութերն արվել են Սև լճի տարածքում
Քաղաքական
16:27 11/10/2022
Տարածաշրջան

Իռլանդացի պատգամավոր. Տեղորոշվել է, որ դաժան տեսանյութերն արվել են Սև լճի տարածքում

Իռլանդացի պատգամավոր, զեկուցող  Փոլ Գավան ԵԽԽՎ իր ելույթում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից  հայ ռազմագերիների սպանությանը։  Նա ընդգծել է, որ Ադրբեջանը  շարունակում է Հայաստանի տարածքներն օկուպացնել, ինչն անընդունելի է։

«Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել ադրբեջանական զինուժի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին, յոթ հայ զինվորների մահապատժի սարսափելի տեսանյութեր, ինչպես նաև կանացի մարմինների պղծում: Ես տեսել եմ այդ տեսանյութերը, և դրանք իսկապես սարսափելի են իրենց բովանդակությամբ, և դրանք կարող են լինել ռազմական հանցագործությունների ապացույցներ»,-նշել է նա։

Իռլանդացի պատգամավորն ասել է՝  Check News-ը, որը փաստերի ստուգման հավաստի կայք է, ուսումնասիրել է տեսանյութը և ոչինչ չի գտել, որը ցույց տա՝  այն կեղծ է:

Նրանք նաև պարզել են, որ տեսանյութն առաջին անգամ տարածվել է ադրբեջանական Թելեգրամի ալիքներով, և այն զգալի աշխատանք է կատարել՝  տեղորոշելով, որ  տեսանյութն արվել է Սև լճի մերձակա լեռներում։

Այն նաև հաստատել է, ամենայն հավանականությամբ տեսանյութն արվել է կոնֆլիկիտի բռնկման ժամանակահատվածում։

Փոլ Գավան կարևոր է  համարել այն, որ Ադրբեջանի  կառավարությունը խոստացել է, եթե  տեսագրության իսկությունն ապացուցվի, իրենք պատասխանատվության կենթարկեն այդ գործողությունների համար:

Placeholder
Իռլանդացի պատգամավոր. Տեղորոշվել է, որ դաժան տեսանյութերն արվել են Սև լճի տարածքում