Գլխավոր դատախազությունն արձագանքել է Ղրմի կամրջի պայթեցման վերաբերյալ տեղեկություններին
Իրավունք
12:52 12/10/2022
Հայաստան

Գլխավոր դատախազությունն արձագանքել է Ղրմի կամրջի պայթեցման վերաբերյալ տեղեկություններին

Հայաստանի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ,  նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

«Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-խոստանում են դատախազությունից։

Placeholder
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Ղրմի կամրջի պայթեցման վերաբերյալ տեղեկություններին