Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանը հայտնում է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել երկրի սահմանը
Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ չորեքշաբթի լրագրողներին այդ մասին ասել է հանրապետության ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն։
«Ոչ բեռնատարը, ոչ տրոտիլով կամ այլ պայթուցիկով բեռնված որևէ այլ վագոն չի հատել Վրաստանի մաքսային սահմանը»,-ասել է Կակաուրիձեն՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները հետաքննություն կսկսեն և «կբացահայտեն պատասխանատու անձանց», եթե «ինչ-որ մեկը կկարողանա հիմնավոր փաստեր ներկայացնել, որ բեռնատարը հատել է Վրաստանի սահմանը»։
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ պայթեցված բեռնատարի երթուղին մանրամասը որոշված է։ Բեռնատարը Բուլղարիայից մեկնել է Վրաստան, այնուհետև Հայաստան, Հյուսիսային Օսիա և Կրասնոդարի երկրամաս: