1966 թվականին կառուցված Գորիս համայնքի թիվ 3 մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել է
Կրթություն, գիտություն
19:59 12/10/2022
Հայաստան

1966 թվականին կառուցված Գորիս համայնքի թիվ 3 մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել է

Հիմնանորոգվում է Գորիս համայնքի թիվ 3 մանկապարտեզի շենքը։ Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը։

«Այն կառուցվել է 1966 թվականին։ Շահագործման հանձնվելուց հետո  կապիտալ  չի նորոգվել, գտնվում էր անմխիթար վիճակում և շենքի պահպանության հարցը օրակարգային էր համայնքի համար։ Կապիտալ նորոգման աշխատանքներն  իրականացվում են պետություն-համայնք համաներդրումային ծրագրի շրջանակներում:

Նպատակն է՝ ստեղծել հարմարավետ միջավայր և պայմաններ՝ նպաստելով համայնքի երեխաների բնականոն և համակողմանի զարգացմանը, նախադպրոցական որակյալ կրթության ապահովմանը, նախադպրոցական կրթության ծառայությունների որակի բարելավմանը և մատչելիությանը: Հիշեցնենք, որ այս պահին համայնքի խոշոր մանկապարտեզների շենքերից 3-ը հիմնովին նորոգվում են»,-ասվում է հաղորդագրությունում:

Placeholder