Կանանց բռնցքամարտի ընտրանին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
19:29 12/10/2022
Հայաստան

Կանանց բռնցքամարտի ընտրանին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի կանանց հավաքականը արդեն մրցավայրում է։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կմասնակցի 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54-կգ քաշային կարգում  Եկատերինա Սիչևան է, 57-ում Տաթևիկ Խաչատրյանը:

60-կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում Սոնա Հարությունյանն է, 70-ում  Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder